Թուրքիայում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության պատգամավորներն այսօր՝ ապրիլի 28-ին, իրենց կուսակցությունից դուրս գալու հրաժարական են ներկայացնելու եւ անդամակցելու են 2013-ին ստեղծված «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP)կուսակցությանը։
Թուրքիայում հիմնականում քրդերի եւ սոցիալիստների քվեներով քաղաքական դաշտում գտնվող քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը գնում է ինքնալուծարման։ Քուրդ քաղաքական վերնախավը որոշել է Թուրքիայում ազդեցությունն ու քվեներն ավելացնելու համար գնալ փոփոխությունների եւ BDP-ի բոլոր պատգամավորներն անցնում են HDP-ի շարքերը։
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը՝ HDP-ն, եւս ստեղծվել է քրդերի կողմից, սակայն քուրդ քաղաքական վերնախավը ցանկանում է այս կուսակցությունը դարձնել համաթուրքական՝ կուսակցության ղեկավար կազմում ներառելով հայեր, ասորիների, եզդիների, հրեաների եւ թուրքերի։
Նշվում է, որ BDP-ն կանվանափոխվի եւ արեւելյան նահանգներում, որտեղ գերակշռում է քուրդ բնակչությունը, կգործի որպես տարածաշրջանային կուսակցություն՝ «Տարածաշրջանային ժողովրդավարական» կուսակցություն (DBP):



























