ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ԱԺ նախագահ ընտրվելու  դեպքում նրան խմբակցության ղեկավարի պաշտոնում կարող է փոխարինել Սամվել Նիկոյանը, NEWS.am-ին հայտնել է ՀՀԿ-ական աղբյուրը:

Ըստ աղբյուրի՝ քննարկվում է նաեւ Գալուստ Սահակյանի՝ համատեղությամբ ղեկավարելու հարցը: Աղբյուրը նշել է, որ Ազգային ժողովի կանոնադրությունը խոսնակին հնարավորություն է տալիս համատեղել այդ երկու պաշտոնները: Այնուամենայնիվ,  խմբակցության անդամները վերջնական որոշում դեռ չեն կայացրել:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր կընտրի նաեւ ՀՀԿ-ի առաջադրած խորհրդարանի խոսնակին:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am