Իրանի զինված ուժերը երկու նոր տեսակի հրթիռ են հաջողությամբ փորձարկել: Այս մասին հայտարարել է ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Քիյումերս Հայդարին:
Փորձարկումների մանրամասներ, ինչպես նաեւ նոր հրթիռների տեխնիկական բնութագիրն առայժմ չեն հաղորդվում: Սակայն Iran.ru-ին հայտնի է դարձել, որ դրանք առավել կատարյալ են, քան մինչ այժմ օգտագործվող «Նազիաթ-10» հրթիռները:
Ըստ գեներալի` նոր զենքի զանգվածային արտադրությունը ապագայի հարց է, քանի որ անհրաժեշտ է հաղթահարել դրա ստեղծման եւս մի քանի փուլ:
Հիշեցնենք, որ փետրվարին Իրանի իշխանությունները հաջողությամբ փորձարկել էին նոր սերնդի երկու բալիստիկական հրթիռ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը բարձրացրել էր իր բալիստիկական հրթիռների ճշգրտության մակարդակը` դրանք կատարելագործելով ճառագայթային համակարգերի օգնությամբ, հայտարարել էր Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հուսեյն Դեհգանը: Ըստ նրա` հրթիռների ճշգրտության միջակայքը կրճատվել էր 200-ից մինչեւ 2 մ:




























