Ապրիլի 27-ին, ժամը 14.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ա. Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ապրիլի 27-ին, ժամը 17.30-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 54/6 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ եւ նրան տեղափոխել հիվանդանոց:

Ապրիլի 27-ին, ժամը 21.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գայի պողոտայի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: