Ապրիլի 27-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Սեւան-Երեւան ճանապարհի 40-րդ կմ-ին «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառերին, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ապրիլի 27-ին, ժամը 19.00-ի սահմաններու, Երեւան-Սեւան ճանապարհի 45-րդ կմ-ին «Նիսան Քաշքայ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ապրիլի 27-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Արագած-Ծաղկալանջ ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես Բենց ML 320» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի պատին, ինչի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ապրիլի 27-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի եւ Տերյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Պասսատ» եւ «Միցուբիշի Մոնտեռո» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Ֆոլքսվագեն Պասսատ»-ը բախվել է Տիգրան Մեծի պողոտայում կայանված «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:

«Միցուբիշի Մոնտեռո»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ապրիլի 27-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երեւան-Ստեփանավան ճանապարհի 122-րդ կմ-ին «ՈւԱԶ Հանտեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ ընկել գետը, ինչի հետեւանքով 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: