Սիրիայի Արաբական Հանրապետության գործող նախագահ Բաշար Ասադը ներկայացրել է իր թեկնածությունը հունիսի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում: ՍԱՆԱ գործակալությունը հայտնում է, որ այդ մասին հայտարարել է երկրի խորհրդարանի նախագահ Մուհամադ Ջիհադ Ալ Լյահամը՝ վկայակոչելով Գերագույն Սահմանադրական դատարանից ստացված տեղեկությունը:

 Ավելի վաղ հաղորդվել էր եւս վեց թեկնածուի առաջադրման մասին. Աաուսան Օմար Ալ Հադադ,  Սամիր Ահմադ,  Մուհամադ Ֆիրաս Յասին Ռաջուհ, Աբդել Սալյամ Յուսեֆ Սալյամա, Մահեր Աբդել Հաֆեզ Հաջարա եւ Հասան Աբդալա Ան Նուրի:

Գերագույն Սահմանադրական դատարանը թեկնածուներից հայտեր ընդունում է ապրիլի 22-ից մայիսի 1-ը: Դատարանը հստակեցնում է, որ ընտրություններին մասնակցելու համար թեկնածուները պետք է ստանան 250 տեղանոց օրենսդիր մարմնի առնվազն երեք պատգամավորների աջակցությունը: Օրենքով թեկնածուի տարիքը 40-ից ոչ պակաս պետք է լինի, վերջին 10 տարում պետք է բնակված լինի Սիրիայում: Թեկնածուների օտար երկրի քաղաքացիությունն անթույլատրելի է: Սիրիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան հունիսի 3-ին: