ՌԴ ՆԳՆ Սարատովի մարզի պետավտոտեսչության աշխատակիցները նախորդ շաբաթ ՃՈ անցակետում կանգնեցրել են  Setra ավտոբուս, որում Հայաստանից 25 ուղեւորներ կային: Նրանք Հայաստանից Բաշկորտոստան  (Ուֆա քաղաք) էին մեկնում:  Փաստաթղթերի ստուգման ընթացքում պարզվել է, որ  ՌԴ տարածք մուտք գործելիս խախտումներ են եղել, հայտնում է RBC-ն՝ վկայակոչելով ԴՄԾ տարածաշրջանային վարչությունը:

«ՌԴ միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար տվյալ քաղաքացիները վարչական պատասխանատվության են ենթարկվել»,-, նշվում է վարչության հաղորդագրությունում: 

Արդյունքում ՀՀ քաղաքացիները տուգանվել են 2 հազարական ռուբլով (ընդհանուր գումարը` 50 հազար ռուբլի: