Փրկարար ծառայությունն ապրիլի 28-ին, ժամը 14.02-ին տեղեկատվություն է ստացել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել` նետվելով Երեւանի Դավիթաշենի կամրջից:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Ոստիկանության աշխատակիցները բանակցությունների արդյունքում կանխել են 1978 թ. ծնված Խորեն Հ.-ի ինքնասպանության փորձը:
Ինքնասպանության փորձ կատարած տղամարդը նստել էր կամրջի արգելապատնեշի վրա եւ սպառնում էր ցած նետվել, եթե չգա Գագիկ Ծառուկյանը:




























