Ապրիլի 28-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին է ահազանգել Սոթքի ոսկու հանքի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը եւ հայտնել, որ հանքի վարչական տարածքում երեք անծանոթ քաղաքացիներ կան:

Մեկնած օպերատիվ խումբը հանքի վարչական տարածքում հայտնաբերել է 1972 թ. ծնված Վախթանգ Լ.-ին, 1964 թ. ծնված Արմեն Ղ.-ին եւ 1975 թ. ծնված Գառնիկ Մ.-ին:

Արմեն Ղ.-ի եւ Գառնիկ Մ.-ի մոտից հայտնաբերվել են համապատասխանաբար 15 կգ եւ 14 կգ հանքաքարերով լի մեկական ուսապարկեր, որոնք գողացել են նշված հանքի տարածքից:

Վնասի չափը պարզվում է:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: