Airbus А-320 ուղեւորատար օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում` շարժիչներից մեկի անսարքության պատճառով, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով իրավապահ մարմիններին:
««Մոսկվա-Քիշնեւ» չվերթի օդ բարձրանալուց հետո ազդանշան էր ստացվել շարժիչներից մեկում հրդեհի մասին: Օդանավը բարեհաջող վայրէջք էր կատարել»,- ասել էր գործակալության զրուցակիցը:
Օդանավում 119 ուղեւոր է եղել, ոչ ոք չի տուժել:
Աղբյուրը նշել է, որ օդանավը պատկանում է S7 ավիաընկերությանը:
ՌԴ ՆԳՆ-ի տրանսպորտի վարչությունում «ՌԻԱ նովոստիի» հետ զրույցում հաստատել են, որ ըստ նախնական տվյալի՝ վայրէջքի պատճառը «աջ շարժիչի բռնկման» ազդանշանն է եղել:
Արտակարգ միջադեպի մանրամասները ճշտվում են:



























