«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայ-ռուսական ընկերության բաժնետեր է, որը գնել է «Երեւան» հեռուստաընկերությունը: Այս մասին NEWS.am-ին ասաց ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը:

«Տեւական բանակցություններից հետո հեռուստաընկերությունը ձեռք է բերվել հայ-ռուսական ընկերության կողմից, որի բաժնետերերից է Արթուր Բաղդասարյանը»,- ասաց նա:

Արթուր Միսակյանը չցանկացավ մանրամասնել, թե ովքեր են մյուս բաժնետերերը եւ ինչ գնով է ձեռք բերվել հեռուստաընկերությունը: Նա միայն ավելացրեց, որ հեռուստաընկերությունը կարդիականացվի ժամանակակից սարքավորումներով, իսկ պրոֆեսիոնալ աշխատակիցները կշարունակեն իրենց աշխատանքը:

Նշենք, որ Արթուր Բաղդասարյանին է պատկանում նաեւ «Հայասի» ՍՊԸ-ն:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am