Եգիպտոսի իսլամիստները զորահավաք են հայտարարել ի պատասխան դատարանի՝ իրենց հարյուրավոր կողմնակիցներին մահապատժի ենթարկելու վճռի:
Արգելված «Մահմեդական եղբայրներ» շարժման ներկայացուցիչները այտարարել են, որ հանրապետությանն «սպասում է նոր զինված հեղափոխություն», փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ ստացված տեղեկության` Կահիրեում եւ Ասյուտում արդեն տեղի են ունեցել առաջին բախումները: Մայրաքաղաքում` Ալ Ազհար իսլամական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի մոտ, ներկայումս բախումներ են տեղի ունենում իսլամիստների կողմնակիցների եւ ոստիկանության միջեւ: Իրար վրա քարեր եւ փայտեր են նետում, անվտանգության ուժերն արցունքաբեր գազ են կիրառում:
Հիշեցնենք, ապրիլի 28-ին Եգիպտոսի Էլ Մինիա նահանգի դատարանը մահապատժի էր դատապարտել «Մահմեդական եղբայրներ» իսլամիստական շարժման 683 ակտիվիստի:


























