Թուրքիայի փոխվարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Բյուլենթ Առընչը անակնկալ հայտարարություն է արել՝ ասելով, որ ներկա դրությամբ իրենց համար նախագահի միակ թեկնածուն դեռ Աբդուլլահ Գյուլն է։
Թուրքական A Haber հեռուստաալիքի եթերում Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը պատասխանել է իշխող կուսակցության կողմից նախագահի թեկնածուների առաջադրման հետ կապված հարցին՝ ասելով. «Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի 7 տարվա պաշտոնավարման ժամանակ իրեն շատ լավ է դրսեւորել։ Այդ իսկ պատճառով ես այսօրվա դրությամբ մեր կուսակցության կողմից նախագահական ընտրություններում առաջադրվելիք միակ թեկնածուին համարում եմ Աբդուլլահ Գյուլին»։
Նշենք, որ Թուրքիայի ընտրական բարձրագույն խորհուրդը որոշում էր կայացրել, որ Թուրքիայում ժողովրդի մասնակցության առաջին նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունենալու 2014-ի օգոստոսի 10-ին, իսկ 2-րդ փուլը` օգոստոսի 24-ին:
Մինչ այս Թուրքիայում նախագահն ընտրվում էր խորհրդարանի կողմից:



























