Գյումրիի բնակիչ, 22-ամյա Սեւակ Հ.-ն մեղադրվում է Հ.Հովսեփյանին դանակահարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 3-ին: Սեւակը կենցաղային հարցով վիճաբանել է Հ. Հովսեփյանի հետ, որի ընթացքում մարմանական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է նրա որովայնին՝ պատճառելով առողջությանը ծանր վնաս,կյանքին վտանգ սպառնացող:

Սեւակ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով: Սեւակը կալանավորված է:

Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ նշանակված չէ: