Խորհրդարանական ԲՀԿ խմբակցությունը խորհրդարանի խոսնակի ընտրության քվեարկության հարցը որպես երկրորդական հարց է քննարկել: Այս մասին ապրիլի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Տիգրան Ուրիխանյանը:
Ըստ նրա` խմբակցության նիստի ընթացքում առաջին հերթին քննարկվել են ԲՀԿ-ի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ուղղված են երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավմանը: Միայն դրանից հետո է խմբակցությունը քննարկել խոսնակի ընտրության քվեարկության հարցը, սակայն վերջնական որոշում չի կայացրել: «Որոշում չի կայացվել, կարծում եմ` դա կարվի վաղը»:
«Ժառանգության» խորհրդարանական խմբակցությունը, հաշվի առնելով իր ղեկավար Ռուբեն Հակոբյանին խոսնակի պաշտոնում առաջադրելու փաստը, հավանաբար, հենց նրա օգտին էլ կքվեարկի:
Օրերս ընդդիմության շարքերն անցած ՕԵԿ-ը նույնպես չի կողմնորոշվել` կմասնակցի արդյոք խորհրդարանի խոսնակի ընտրության քվեարկությանը, թե ոչ:




























