Արմավիր քաղաքի բնակիչ, 30-ամյա Սիմոն Ա.-ն մեղադրվում է գերեզմանատնից դիմապատկերներ գողանալու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել դեռ 2011թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Սիմոնը Արմավիրի քաղաքային գերեզմանատանը հուղարկավորված Ստեփան Ն.-ի, Պռոշ Պ.-ի եւ Լուսիկ Պ.-ի շիրմաքարերը վնասելով, պոկել և հափշտակել է դրա վրա եղած լատունե դիմապատկերները` անարգանքի ենթարկելով նրանց թաղման վայրը:

Սիմոն Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Սիմոնը կալանավորված է:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ նշանակված չէ: