Հայաստանի ԱԺ-ում «ժառանգություն» խմբակցության ղեկավար, ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Հակոբյանը ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ ապրիլի 28-ին, խորհրդարանի նիստում:
Երեք թեկնածուներից ՀԱԿ խմբակցության պատգամավոր, երկրի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը (նա ինքնաառաջադրվել էր) հայտարարել է, որ չի պատրաստվում ինքնաբացարկ հայտնել եւ պայքարելու է խորհրդարանի նախագահի պաշտոնի համար:
Իր հերթին ՀՀԿ կողմից առաջադրված ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ հաշվի առնելով, որ թեկնածուներից մեկն ինքնաբացարկ չի հայտնել, ապա քվեարկության ժամանակ մրցակցություն է ակնկալում:




























