Հայաստանի փրկարարները դադարեցրել են 8-ամյա ռուսաստանցի Ազալիա Գադելշինայի որոնումները, որը մոտ երկու շաբաթ առաջ կորել էր Երեւանում: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ վկայակոչելով Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունը:
Նախնական տվյալներով, ապրիլի 20-ին նա ընկել է Երեւանի Բրյուսովի փողոցի ջրանցքը: Համաձայն աղբյուրի՝ որոնումները դադարեցնելու որոշումը կայացվել է հատուկ հանձնաժողովի կողմից, քանի որ փրկարարներն արդեն երեք անգամ ապարդյուն զննել են ջրանցքը:
Նշենք, որ երեխայի մայրը՝ Ֆլյուզա Գադելշինան համաձայն չէ վարկածի հետ, թե Ազալիան ընկել է ջրանցքը, նա պնդում է երեխայի առեւանգման վրա: Ներկայումս քննարկվում է Սանկտ-Պետերբուրգում բնակվող նրա կենսաբանական հոր կողմից երեխայի առեւանգման վարկածը: Հայաստանի ոստիկանությունը քննարկում է տեղի ուենցածի բոլոր վարկածները:




























