Հայաստանի կառավարության կազմում էական փոփոխություններ չեղան, միայն աննշան փոփոխություններ, հետեւաբար հասարակությունը չի կարող առանձնահատուկ սպասելիքներ ունենալ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայ սոցիոլոգիական ասոցացիայի ղեկավար, պրոֆեսոր Գեւորգ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարության կազմի 80 տոկոսն անփոփոխ է մնացել, նոր մոտեցումների հետ կապված դեռ որեւէ սպասելիք չկա: «Այլ հարց է, որ նոր վարչապետը կարծես նոր աշխատաոճ է որդեգրել, ինչի հետ կապված որորաշի սպասելիքներ կան: Միայն այն, որ «Պարտադիր կուտակային թոշակների մասին» օրենքի կապակցությամբ նա հանդիպումներ է նշանակել, քննարկումներ խորհրդարանական խմբակցությունների հետ, խոսում է փոխզիջումային որոշում գտնելու մասին, որը բոլորին կբավարարի»,- ընդգծել է Գեւորգ Պողոսյանը՝ հավելելով, որ սա արդեն նոր ոճ է, որը բնորոշ չէր նախորդ վարչապետին:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո Հայաստանում փոխվեցին էկոնոմիկայի(Վահրամ Ավանեսյանին փոխարինեց Կարեն Ճշմարիտյանը), ֆինանսների նախարարները(Դավիթ Սարգսյանին փոխարինեց Գագիկ Խաչատրյանը), Կառավարության ապարատի ղեկավարը(Վաչե Գաբրիելյանի փոխարեն Դավիթ Հարությունյանը), քաղաքաշինության նախարարը(Սամվել Թադեւոսյանի փոխարեն՝ Նարեկ Սարգսյանը):




























