«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աղջիկը՝ Աննա Աբրահամյանը, երեկ արդարադատության նախարարությունում նոտարի որակավորման քննություն է հանձնել։  «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նա քննությունը հաջող հանձնելուց հետո  կնշանակվի նոտար։ Այլ մանրամասներ առայժմ մեզ չհաջողվեց պարզել, քանի որ Հովիկ Աբրահամյանն ինչ տեղափոխվել է նոր աշխատանքի, դեռ մամուլի խոսնակ չունի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում