ԿԺԴՀ իշխանությունները Հարավային Կորեային տեղեկացրել է Դեղին ծովում մարտական հրաձգությամբ զորավարժություններ անցկացնելու մտադրության մասին, հայտնում է Շտաբերի ղեկավարների միավորված կոմիտեն։ Զորավարժությունների անցկացման ամսաթիվը չի նշվում։
Մանեւրները կանցկացվեն այսպես կոչված հյուսիսային սահմանազատման գծում, որը փաստացի ծովային սահման է երկու Կորեաների միջեւ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Հիշեցնենք, հյուսիսկորեացի զինվորականները նախորդ մանեւրները Դեղին ծովում անցկացրել էին մարտի 31-ին։




























