Վենեսուելայում սպանվել է ազգային հետախուզության նախկին պետ Էլիեսեր Օտաիսան: ՆԳ նախարար Միգել Ռոդրիգեսի խոսքով՝ նրա մարմինը հայտնաբերվել է մայրաքաղաքի շրջաններից մեկում՝ 4 հրազենային վնասվածքով:

Դրանից անմիջապես հետո հայտնաբերվել է Օտաիսայի մեքենան՝ կրկին հրազենային անցքերով, որի մասին ոստիկաններն անհապաղ հայտնել են Բոլիվարի հետախուզության ծառայությանը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Վերջին ժամանակներս նա գլխավորում էր Կարակասի տեղական խորհուրդներից մեկը:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում վերջին տարիներին չափազանք գերածին իրավիճակ է ստեղծվել: Միայն պաշտոնական տվյալներով՝ 2012-ին սպանությունների թիվն աճել է 14 տոկոսով, անցնելով 16 հազարը: Յուրաքանչյում հազար մարդուն բաժին է ընկնում 54 սպանություն: