Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 28-ին, ժամը 10.45-ին մարզային ՀՓՋ-ից 5 հրշեջ-փրկարար եւ «Լոռե» հասարակական փրկարարական ջոկատից 5 փրկարար Սվերդլով գյուղի մոտակայքում վերսկսել են ապրիլի 21-ից անհետ կորած Վլադիմիր Մկրտչյանի որոնողափրկարարական աշխատանքները:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ժամը 22.00-ին աշխատանքներն ավարտվել են անարդյունք եւ կվերսկսվեն ապրիլի 29-ի առավոտյան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 25-ին, ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 77-ամյա Վ. Մ.-ը ապրիլի 21-ին դուրս է եկել տնից եւ չի վերադարձել, վերջին անգամ նրան տեսել են Սվերդլով գյուղում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել 5 հրշեջ-փրկարար եւ «Լոռե» հասարակական փրկարարական ջոկատից 4 փրկարար:
Նշենք, որ 77-ամյա Վլադիմիր Մկրտչյանը վերջերս էր վերադարձել Օդեսայից եւ գնացել էր Սվերդլով գյուղ՝ ծնողների շիրիմին այցելելու եւ իր մանկությունն անցկացրած տարածքներում շրջելու:




























