Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 29-ին, ժամը 00.54-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են Նաիրյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 տան եւ անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը` մոտ 440 քմ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 03.05-ին, մարվել` 05.34-ին:

Ամբողջությամբ այրվել են Նաիրյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 տան եւ անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը` մոտ 735 քմ, 2 խմ գոմաղբ, սատկել է 18 գլուխ խոշոր եւ մանր եղջերավոր կենդանի: