Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 29-ին, ժամը 06.22-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արցախի պողոտայում` «Տուն Դեպո» առեւտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 21010» մակնիշի 35 VO 783 համարանիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 24-ամյա Ս. Ն.-ն, ուղեւորներ` 26-ամյա Ա. Ս.-ն եւ 25-ամյա Լ. Հ.-ն տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:
Դեպքի վայրում տուժածներին օգնություն է ցուցաբերել ՀՆՓԱԻԿ ջրասուզական ջոկատի հրամանատարը:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:




























