Ամերիկյան Թեքսաս նահանգի Սան Անտոնիո քաղաքի ոստիկանությունը կալանավորել է 17-ամյա դեռահասին այն բանի համար, որ նա ինքնաձիգ եւ երկու ատրճանակ էր տարել դպրոց: Տեի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զենքերը լիցքավորված են եղել:
Դեռահասի ծնողները հայտնաբերել են, որ տնից անհետացել է զենքը եւ շտապել են դպրոց: Դպրոցականին անմիջապես դուրս են կանչել դասից, որի պայուսակում գտել են ատրճանակներն ու փամփուշտները, ինչպես նաեւ մի դանակ: Ինքնաձիգը նա թաքցրած է եղել դպրոցի զուգարաններից մեկում:
Դպրոցի ղեկավարության փոխանցմամբ՝ դպրոցականը հայտարարել է, որ պատրաստվում էր պահանջներ ներկայացնել՝ ուսուցիչներին ու աշակերտներին դիմելով բարձրախոսի համակարգով: «Նա չասաց, թե կոնկրետ ինչ պահանջներ է ցանկացել բարձրաձայնել, սակայն հայտարարեց, որ դրանք չկատարելու դեպքում նախատեսում էր բռնության ինչ-որ ակտ կատարել»,-նշել են դպրոցի վարչակազմի ներկայացուցիչները:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ դպրոցականը վիրավորված է եղել ուսուցիչներից մեկից:
Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Դեռահասին դպրոցի տարածքում զենք կրելու մեղադրանք է առաջադրվել: Նրան ներկայումս հարցաքննում են ոստիկանները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























