Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում ապրիլի 27-ին ինքնասպանություն գործած Կոմիտաս Ասատրյանը հոգեկան խնդիրներ է ունեցել: Այս մասին NEWS.am-ին ասաց Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը:

«Հոգեկան խնդիրներ ուներ, դեղեր էր ընդունում, ժամանակ առ ժամանակ հիվանդանոց էր պառկում, լավանալուց հետո դուրս էր գրվում, առողջությանը սկսում էր չհետեւել ու նորից վատանում էր»,- ասաց նա:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 26-ի գիշերը: Կոմիտասը ժամը 03:00-ի սահմաններում տնից դուրս է եկել, իսկ առավոտյան կինն արդեն գտել է տան ձեղնահարկում կախված վիճակում: Գյուղապետի խոսքով՝ Կոմիտասն ուներ երկու աղջիկ, մեկը չորս տարեկան, մյուսը վեց տարեկան:

Ապրիլի 29-ին ինքնասպանության գործած տղամարդուն հուղարկավորել են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նշված գործով կատարվում է նախաքննություն: