Լոռու մարզում ապրիլի 21-ից անհետ կորած 77-ամյա Վլադիմիր Մկրտչյանը հնարավոր է գետն ընկած լինի: Այս մասին NEWS.am-ին ասաց կորածի հարազատներից Վարդան Մկրտչյանը:
«Հնարավոր է գետն ընկած լինի: Գետը հիմա վարարած է, կարող է նաեւ գետն ընկած լինի, արեւ էլ չի անում, որ եթե խեղդված լինի, մարմինը ջրի երես դուրս գա»,- ասաց նա:
Վարդանի խոսքով՝ Լոռիում եղանակային վատ պայմաններ են, որոնք էլ խանգարում են որոնողական աշխատանքներին: Այսօր Օդեսայից Հայաստան են գալու Վլադիմիր Մկրտչյանի երեխաները: Մի քանի օր է՝ Սվերդլով գյուղում են նաեւ կինն ու մյուս հարազատները:
Նշենք, որ 77-ամյա Վլադիմիր Մկրտչյանը վերջերս էր Հայաստան վերադարձել ու ապրիլի 21-ին գնացել էր Լոռու մարզի Սվերդլով գյուղ՝ ծնողների շիրիմին այցելության եւ մանկությունն անցկացրած տարածքներում շրջելու, որից հետո անհետացել էր: Արդեն ութերորդ օրն է, որ նրան փնտրում են:




























