Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 29-ին, ժամը 12.30-ին կսկսվի խորհրդարանի նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը: Թեկնածուներն են ՀՀԿ-ից Գալուստ Սահակյանն ու ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ եւ ՀԱԿ խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը: ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունն» այս պահի դրությամբ դեռեւս չեն հրապարակել իրենց վերջնական դիրքորոշումը:




























