Ապրիլի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը, գողության 13 դեպքից` 7-ը, խարդախության 4 եւ յուրացման 6 դեպքերը բացահայտվել են:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 6 ավտովթար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: