Թուրքական Sozcu պարբերականի հայտնի լրագրող Սոներ Յալչընն իր հերթական հրապարակման մեջ անդրադարձել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուսանողական կյանքի փնտրտուքին։
Սոներ Յալչընը «Էրդողանը համալսարանական կյանք չի ունեցել» հրապարակման մեջ նշել է, որ վարչապետի կայքում գրված է, որ Էրդողանը 1981-ին ավարտել է Մարմարայի համալսարանը։ «Սակայն Մարմարայի համալսարանը ստեղծվել է 1982 հուլիսի 20-ի կառավարության որոշմամբ եւ որոշումն ուժի մեջ է մտել 1983-ին»,-գրել է Սոներ Յալչընը՝ շեշտելով, թե նույնիսկ ֆակուլտնետները չեն համընկնում, այսինքն, Էրդողանի ավարտած ֆակուլտետը Մարմարայի համալսարանում գոյություն չունի։
Նշենք, որ Թուրքիայում նախագահի թեկնածու կարող է առաջադրվել նվազագույն 4-ամյա բարձրագույն կրթությույ ունեցող անձը, սակայն ընդդիմության որոշ գործիչներ պնդում են, որ Էրդողանի կրթությունը եռամյա է։


























