Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը մասնակցել են ԱԺ նախագահի ընտրությանը եւ քվեարկել Հրանտ Բագրատյանի օգտին: Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ իր բարոյական պարտքն էր քվեարկել Հրանտ Բագրատյանի օգտին եւ Գալուստ Սահակյանի դեմ:

Նշենք, որ ԱԺ նախագահը ընտրության փակ գաղտնի քվեարկությանը չեն մասնակցել ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունները, սիկ ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը հայտարարել են, որ ազատ են ընտրության մեջ, սակայն 2 խմբակցությունների գրեթե բոլոր պատգամավորներն էլ մասնակցել են ընտրությանը։

Ընտրության արդյունքները կհրապարակվեն ընդմիջումից հետո՝ 14.30-ին:

Հիշեցնենք, ԱԺ նախագահի թեկնածուներն են ՀՀԿ-ից Գալուստ Սահակյանը եւ ինքնաառաջադրված ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը։