Պետք է պայքարի իմ ընկեր Հրանտ Բագրատյանի հետ լինեմ: Այս մասին ՀՀ ԱԺ նախագահի ընտրությանը լրագրողներին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, ՀՀՇ անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը: «Մարդն իր թեկնածությունն է առաջադրել: Ես 25 տարվա պայքարի նրա ընկերն եմ եւ պետք է կողքին լինեմ»,- հայտարարել է Արզումանյանը:
Արզումանյանը եւ Բագրատյանը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման տարիներին մի շարք պաշտոններ են զբաղեցրել: 90-ականների սկզբին Բագրատյանը էկոնոմիկայի նախարար եւ վարչապետ է եղել, Արզումանյանը` ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան եւ արտաքին գործերի նախարար:
Հիշեցնենք, որ խորհրդարանի նախագահի պաշտոնին հավակնում են իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ ինքնառաջադրված թեկնածու, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Քվեարկությունը արդյունքները ժամը 14:30-ին կհրապարակվեն:




























