ԲՀԿ-ից բազմաթիվ պատգամավորներ մասնակցել են ԱԺ նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությանը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին հայտնել է, որ ԲՀԿ-ն որոշել է իր խմբակցության պատգամավորներին ազատ թողնել քվեարկությանը մասնակցել-չմասնակցելու հարցում:

Նշենք, որ մասնավորապես, ԲՀԿ-ից ԱԺ նախագահի ընտրությանը մասնակցել են Լյովա Խաչատրյանը, Տիգրան Ուրիխանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Ռուստամ Գասպարյանը, Վահան Կարապետյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահե Հովհաննիսյանը եւ Գրիգորի Մարգարյանը («Բելաջոյի Գրիշ»): Վերջինս նշել է, որ ընտրել է Գալուստ Սահակյանին: