Երեւանի Նալբանդյան եւ Մոսկովյան փողոցների խաչմերուկում, ապրիլի 28-ին, ժամը 23.15-ին, իրար են բախվել «Ֆոլքսվագեն Տուառեգ» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: