Երեւանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց, ապրիլի 28-ին, ժամը 23.30-ին, «ՎԱԶ-21115» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված երիտասարդի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով վարորդի ուղեկցությամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























