Ոստիկանության Մաշտոցի բաժնում, ապրիլի 28-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 44-ամյա Նաիրա Վ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հայտնել է, որ վնասվածքներն ստացել է Երեւանի Հալաբյան եւ Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով:
Կատարվում է քննություն:




























