Ապարանի Բաղրամյան փողոցի թիվ 56 հասցեի դիմաց, ապրիլի 28-ին, ժամը 18.00-ի սահմաններում, իրար են բախվել «Մերսեդես» եւ «Սուբառու» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 21.55-ին, «ձախ թիկնային շրջանի քերծված վերք, ձախ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել «Սուբառու»-ի 27-ամյա ուղեւորը:

Կատարվում է քննություն: