Ոստիկանության Բազումի բաժնում, ապրիլի 28-ին, ժամը 08.45-ին, 27-ամյա մի երիտասարդ հաղորդում է տվել, որ Աղայան փողոցի թիվ 95/10 հասցեի մոտ իր մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ նույն օրը, ժամը 08.45-ին, իր վարած «Նիսան Էքստրայլ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդուն եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























