Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե հուսով է, որ Հայաստանը եւ Սփյուռքը կտեսնեն Թուրքիայի սրտանց քայլերը եւ նույն կերպ համարձակությամբ կպատասխանեն։

Թուրքական Mansettv կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովում խոսել է օրեր առաջ հայերին ուղղված իր ուղերձից։  «Պատմության եւ պատմական իրականությունների հետ առերեսվելը միայն Թուրքիայի առերեսվելով չէ։ Դա միայն մեր անելով բավարար չէ։ 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունները կենդանի պահող ամեն պետություն պետք է առերեսվի։ 100 կամ 200 տարվա պատմություն ունեցող ազգը կամ պետությունը չի կարող բարեփոխում իրականացնել, չի կարող առողջ ապագա կառուցել։

Մենք կոտրում ենք Թուրքիայի վախի պատերը։ Մեր պատմության մեջ չկան իրադարձություններ, որից մենք ամաչելու ենք, վախենալու ենք կամ քաշվելու ենք։ Ամեն իրադարձության հետ առերեսվել ենք ու կառերեսվենք։

Հուսով եմ, որ թե Հայաստանի հանրապետությունը, թե Հայկական սփյուռքը մեր այս սրտանց քայլը կտեսնեն եւ նույն սրտով, նույն համարձակությամբ պատասխան քայլ կանեն։ Մենք սպասում ենք»,-ասել է Էրդողանը։

Նշենք, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ վարչապետը ապրիլի 24-ից առաջ ցավակցություն է հայտնել 1915-ի զոհվածներին, սակայն իր հայտարարության տեքստում կրկին չի հեռացել պաշտոնական ժխտողական թեզից։