Կառավարությունը վաղը՝ ապրիլի 30-ին աշխատանքից կազատի Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ էԱրամայիս Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»,- ասվում է որոշման մեջ:
Նշենք, որ մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ Արամայիս Գրիգորյանին նշանակելու են Բնապահպանության նախարար:
Հիշեցնենք, որ Արամայիս Գրիգորյանը մարզպետ էր նշանակվել անցած տարվա հոկտեմբերին:




























