Թուրքիայի պատմության մեջ առաջին քաղաքապետ դարձած կոմունիստ գործչի նկատմամբ Թուրքիայում մեծ հետաքրքրություն է առաջացել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ 2014-ի մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Թունջելի (Դերսիմ-խմբ) նահանգի Օվաջըքի քաղաքապետ դարձած Ֆաթիհ Մեհմեդ Մաչօղլուն Թուրքիայում «քաղաքական տուրիզմի» հիմքեր է դրել։ Ֆաթհի Մեհմեդ Մաչօղլուն Թուրքիայում առաջին կոմունիստ քաղաքապետն է, ինչն էլ նրա անձի նկատմամբ խիստ հետաքրքրություն է առաջացրել։
Նորընտիր քաղաքապետը խոստովանել է, որ իր քաղաքում սկսվել է «քաղաքական տուրիզմ» զարգանալ, քանի որ թե Թուրքիայի ներսից, թե արտասահմանից գալիս են իրեն տեսնելու, հասկանալու թե ինչպիսի մարդ է կոմունիստը։ Նա նշել է, որ բացի Թուրքիայի տարբեր նահանգներից հրավեր ստանալուց, ինքը մեծ թվով հրավերներ է ստացել նաեւ արտասահմանից։
Խոսելով իրեն ընտրած քաղաքացիներին ծառայություն մատուցելու խնդիրներից, Ֆաթիհ Մեհմեդ Մաչօղլուն նշել է, որ արդեն քաղաքի ծայրամասում գտնվող երկու թաղամասերի համար ուղեւորափոխադրումն անվճար են դարձրել, իսկ մյուս թաղամասերի համար նախատեսված է շատ ցածր եւ խորհրդանշական վճար սահմանել։

























