Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, հանձինս պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանի, պետաիրավական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի  ղեկավարի պաշտոնին խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի թեկնածությունն  է առաջադրել:

Նշենք, որ խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը գաղտնի քվեարկությամբ է ընտրվում: Քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 30-ին:

Հիշեցնենք, որ պետաիրավական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի  ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել Դավիթ Հարությունյանին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնին նշանակելուց հետո: