Տիգրան Սարգսյանն արժանի է մեծագույն ստախոսի կոչման: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանը՝  «շքեղության հարկի» ներդրման վերաբերյալ քննարկման ժամանակ: Նրա կարծիքով՝ կապիտալի շրջանառությանը չպետք է խանգարել, հակառակ դեպքում այն կսկսի ուրիշ երկրներ փնտրել:

Դրանից հետո Արսենյանը որոշեց անցնել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անձին: «Եկեք ոչ միայն խոսենք այն մասին, որ պայմաններ ենք ստեղծում բիզնեսի համար, այլեւ անենք դա: Հակառակ դեպքում ստացվում է ինչպես նախկին վարչապետի ժամանակ: Անընդհատ ասվում էր ու ոչինչ չէր արվում: Իսկ արդյունքում երկրից հեռացան տասնյակ հազարավոր մարդիկ՝ ակտիվ, նորը ստեղծող մարդիկ: Նրանք կարող էին տարեկան մինչեւ 50 մլրդ դրամի ՀՆԱ ստեղծել, եթե մնային երկրում: Իսկ հիմա նրանք դա ստեղծում են այլ երկրներում»,-ասել է Արսենյանը:

Իր հերթին, խորհրդարանի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Արսենյանին կոչ է արել քննադատելիս դուրս չգալ կոռեկտության սահմաններից: