Թուրքիայի Ռիզե նահանգի կրոնական գործերի վարչության ֆեյսբուքյան էջում հայտնվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ բանակային տարիների դեռեւս չհրապարակված լուսանկար։
Թուրքական «Դողան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Ռիզե նահանգի կրոնական գործերի վարչության ֆեյսբուքյան էջում դրված է հիշյալ լուսանկարը, որի տակ արված է հետեւյալ գրառումը. «Մեր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ռիզեյի նահանգային մուֆթու (կրոնական հարցերով վարչության պետ) Յուսուֆ Դողանը եւ զինակից ընկերները»։
Լուսանկարում Թուրքիայի վարչապետ ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ մյուսիների ձեռքում ավտոմատ հրացաններ են գտնվում։




























