Փրկարար ծառայությունն ապրիլի 29-ին, ժամը 17.53-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր-Լերմոնտով ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան 2-րդ կմ-ում դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի ՏT34290 պետհամարանիշի (վարորդ՝ Մ. Շ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ մոտ 30 մետր գլորվել ձորը. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:




























