«Ազգային նախաձեռնություն» կայքում ՌԴԿԿ-ն ստորագրահավաք է հայտարարել «ուղեղի արտահոսքի» դեմ պայքարի մասին նոր օրինագծի ստեղծման վերաբերյալ միջնորդագրի ներքո:

Միջնորդագրի տեսքտում հատված է բերվում է Պետդումայում ՌԴԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովի ուղերձից, որում նա նշել է, որ Ռուսաստանից վերջին տարիների ընթացքում արտասահման է մեկնել ավելի քան 1.5 մլն գիտնական:

Խնդրի լուծման համար ՌԴԿԿ-ն առաջարկում է «օրենսդրությամբ ամրագրել ստորագրություն երկրի պետական առաջատար բուհեր ընդունվողների հետ՝ բուհն ավարտելուց հետո աշխատանք գտնելու նպատակով երկիրը չլքելու վերաբերյալ»: Բուհերի շրջանավարտների համար առաջարկվում է պարզապես արգելք սահմանել աշխատանքի համար երկիր լքելու վերաբերյալ:

Նախաձեռնության հեղինակներ ծրագրում են, որ օրենքի ընդունման դեպքում Ռուսաստանի գիտական եւ տեխնոլոգիական առաջընթացն ավելի արագ կընթանա, իսկ գիտնականները լրացուցիչ խթան կունենան պատասխանատու աշխատանքի համար: Ընդ որում նշվում է, որ տվյալ պահին գիտնականները, «անտեսելով պետական շահերը, գնում են աշխատել թշնամու համար(հաշվի առնելով ներկա իրավիճակը)»: Նախաձեռնության հեղինակները գրում են, որ արտերկրում գիտնականների համար աշխատանքային պայմանները հաճախ ավելի հարմար են, քան Ռուսաստանում, սակայն պնդում են, որ այդ գիտնականները պետք է նաեւ «Հայրենիքի զգացում ունենան եւ պատասխանատվության դրա ճակատագրի համար»:

Ապրիլի 29-ի դրությամբ նախաձեռնությունն անհրաժեշտ 20 հազարից 389 ձայն է հավաքել, ընդ որում 261 հոգի դեմ է հանդես եկել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: