Փրկարար ծառայությունն ապրիլի 29-ին, ժամը 21.20-ին տեղեկություն է ստացել, որ թունավորումով «Մուրացանի» ԲԿ է հոսպիտալացվել Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Ա. Ռ.-ին (ծնվ.2012թ.):
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




























