Փրկարար ծառայությունն ապրիլի 29-ին, ժամը 22.29-ին ահազանգ է ստացել, որ միջհամայնքային Հ-28 ավտոճանապարհին՝ Ծաղկաձոր-Հրազդան հատվածում, տեղի է ունեցել վթար, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տոյոտա Land Cruiser» մակնիշի 04TT040 պ/հ (վարորդ՝ Վ. Պ.) եւ «Տոյոտա Corolla» մակնիշի 861ԼՕ43 պ/հ ավտոմեքենաները. ինչից Ռ. Ճ.-ը (ծնվ. 1986թ.), Գ. Ս.-ը (ծնվ. 1984թ.) եւ Վ. Պ.ը (ծնվ. 1995թ.) հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ Ռ.Ճ.-ի եւ Գ.Ս.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Վ.Պ.-ինը՝ բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել, գազազրկել են ավտոմեքենան եւ սահմանազանտել տարածքը: