Փրկարար ծառայությունն ապրիլի 29-ին, ժամը 21.57-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Օրբելի փողոցի թիվ 65 շենքի 27-րդ բնակարանից ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է Ա. Մ.-ի դին (ծնվ. 1955թ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.33-ին, մարվել` 22.53-ին: Այրվել է հյուրասենակը` 20 ք.մ, պատշգամբը` 40 ք.մ, նախասրահը` 10 ք.մ եւ երկու ննջասենյակ` 30 ք.մ (գույքով):
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցները:




























